«Թևանիկը»՝ Hollywood International Moving Pictures Film Festival-ի «Օտարալեզու լավագույն ֆիլմ»

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը Hollywood International Moving Pictures Film Festival -ում (հունիս, 2016) ճանաչվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ»: Այս մասին տեղեկանում ենք ռեժիսորի ֆեյսբուքյան էջից:
«Թևանիկ» ֆիլմն ընդգրվել է Ռուսաստանի VOICES (Vologda Independent Cinema from European Screens) -ի մրցութային ծրագրում: Հուլիսի 7-ին կլինի ֆիլմի ցուցադրությունը «Салют» կինոթատրոնում:
Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 –ին: Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով ռեժիսորը փորձել է պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարին Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը: