Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է «Ամերիկայի ձայնի » Հայկական ծառայության 65 ամյակի կապակցությամբ

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհավորում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության 65-ամյակի կապակցությամբ:
Հունիսի 24-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) նշել է «Ամերիկայի ձայնի» (VOA) հայկական ծառայության նախագծի 65-ամյակը, որն առաջին անգամ հեռարձակվել է 1951 թ. հունիսի 24-ին:
«Խորհրդային տարիներին «Ամերիկայի ձայնը» հայերի համար ծառայել է իբրև լույսի աղբյուր, ինչպես նաև արժեքավոր և հավաստի տեղեկատվության աղբյուր: «Ամերիկայի ձայնի» նախկին փոխտնօրեն և Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի երկարամյա ականավոր անդամ Ժիրայր Հարաթունյանն ասել է, որ «Ամերիկայի ձայնը» լավագույնս է աշխատում, երբ համարձակորեն հաղորդում է ամերիկյան հասարակության զարգացումների մասին՝ այդ թվում թե լավ, թե վատ, և հավատարիմ է ամերիկյան լրագրության չափանիշներին», – ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Սա փոքր հաջողություն չէ, և այն «Ամերիկայի ձայնի» աշխատակազմի զօր ու գիշեր քրտնաջան աշխատանքի և նվիրվածության վկայությունն է … Կարծում եմ, ակնհայտ է, որ այսօր այստեղ բոլոր հավաքվածները բարձր են գնահատում «Ամերիկայի ձայնի» աշխատանքը և ակնկալում են տոնել բազում այլ հոբելյաններ գալիք տարիներին»,- ավելացրել է նա:
Համագումարից բացի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության առաջին ղեկավար և Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Էդվարդ Ալեքսանդրը, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ և «Ամերիկայի ձայնի» նախկին աշխատակիցներ ևս միացան «Ամերիկայի ձայնի» տնօրեն Ամանդա Բեննեթին՝ հարգանքի տուրք մատուցելու ծառայությանը՝ որպես լուրերի նշանավոր աղբյուր ամբողջ աշխարհի հայախոս բնակչության համար:
«Այսօր նրա դերը նույնքան նշանակալի է, որքան դա եղել է վերջին 65 տարիների ընթացքում», – նշել է «Ամերիկայի ձայնի» տնօրեն Ամանդա Բեննեթը, ով ընդգծել է ապատեղեկատվության և հակաամերիկյան քարոզչության դեմ պայքարի անհրաժեշտությունը: «Ամերիկայի ձայնի» Հայաստանյան ծառայությունը եղել և շարունակում է լինել արդար և օբյեկտիվ լուրերի աղբյուր, որին Հայաստանը և մնացյալ աշխարհը կարող են վստահել¦:
Միջոցառման ընթացքում դեսպան Հովհաննիսյանն ընթերցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը «հատուկ կամուրջ» է, որը կապում է Հայաստանն ու Միացյալ Նահանգները:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով ներկայումս Հայաստանում է, տեսահաղորդագրություն էր ուղարկել արարողությանը: «Հայ ժողովուրդը շահում է, երբ մուտք ունի դեպի ողջ աշխարհի ձայներին, որոնք տեսակետների ու գաղափարների մի ամբողջական շարք են ներկայացնում: «Ամերիկայի ձայնը» կարևոր դեր է խաղում հայերին այդ տեսակետներն ու գաղափարները հասցնելու գործում», – ասաց դեսպան Միլսը: