Հալեպում հրթիռակոծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքը

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հուլիսի 2­-ին ժամը 03:15­-ին հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» պարբերականից:

Տարածքում գտնվող բնակարանները, աշխատավայրերը, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառույցը նյութական վնասներ է կրել: Զոհեր ու վիրավորներ չեն արձանագրվել:

1 2 3 4 5 6

Scroll Up