Հայազգի երգչուհի Դի Դիկովսկին ուկրաինական մրցույթին ներկայացրել է «Դլե Յաման»-ը

Ռուսաստանում  բնակվող հայազգի երգիչների մասնակցությամբ Մոսկվայում կայացել է չորս բարեգործական համերգ, ստացված հասույթը փոխանցվել է Արցախի Հանրապետության կառավարության հաշվեհամարին, ապրիլյան զոհերի ընտանիքներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  մոսկվաբնակ հայազգի ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին:  Նա նշեց, որ համերգներին մասնակցել են նաև այլազգի երգիչներ: Համերգները կայացել են փոքրիկ համերգասրահներում, ակումբներում: Յուրաքանչյուր համերգից ստացվել մեկ միլիոն ռուբուլուց ավելի գումար, գրում է panorama.am-ը:

Նշենք, որ  Դի Դիկովսկին մասնակցել է ուկրաինական «Голос Страны» մրցույթին՝ նախընտրական փուլում ներկայացնելով  «Դլե Յաման» հայտնի ստեղծագործությունը:  Նա ասաց, որ երգի ընտրությունն եղել է երաժշտական պրոդյուսերներինը:

«Երբ որ առաջարկեցին այդ երգը կատարել, շատ հաճելի էր, քանի որ իմ արմատներն էին ցույց տալիս: Բայց մի քանի անգամ հարցրեցի՝ համոզված եք, որ  կատարեմ այդ երգը, նախ որ հայերեն է հնչելու, շատ պոռթկումներ չկան, որպեսզի ձայնային տվյալներս ցույց տամ, երրորդն էլ՝ իմ ցավն է: Մեծ էր պատասխանատվությունը, քանի որ ներկայացնում էի իմ երկիրը, երգում էի ժողովրդական երգ, մրցույթի էի մասնակցում: Իրականում մոռացել էի, որ մրցույթում եմ: Վերջում երբ տեսա, որ ժյուրիի անդամները շրջվել են, նոր հասկացա, որ մրցույթում եմ»,- պատմեց երգչուհին:

Նշենք, որ երգչուհին հասել էր  մրցույթի մինչև նախավերջին փուլ:

Scroll Up