Հռոմի պապի հանդիսապետությամբ Սբ. Պատարագ Գյումրիի Վարդանանց հրապարակում. ուղիղ

Գյումրիի Վարդանանց քաղաքային հրապարակը բազմամարդ է: Հավաքվածները այստեղ են՝ մասնակցելու պատմական իրադարձությանը՝ Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից անցկացվող սուրբ պատարագին, որին իր աղոթակցությամբ կմասնակցի նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Սուրբ պատարագը կմատուցի լատինական ծեսով, սակայն ընթերցումներ կլինեն հայերեն, ինչպես նաև որոշ շարականներ երգչախումբը կերգի հայկական ծեսով:

Նշենք, որ Հռոմի պապի հետ համապատարագում են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս Գաբրիելյանը, ինչպես նաև հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Scroll Up