«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Մխիթարյանի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է 40 մլն եվրո վճարել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար,- վստահեցնում է bleacherreport-ը՝ հղում անելով Daily Mirror-ին:

Նշվում է, որ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Մանչեսթերում շաբաթ օրը` հունիսի 25-ին:

Ավելի վաղ «կարմիր սատանաները» Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «մեղուներին» առաջարկել էին 36 մլն եվրո, սակայն «Բորուսիան» մերժել էր այդ առաջարկը:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան մի քանի անգամ հայտարարել է, որ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, սակայն գերմանական ակումբի ղեկավարները չեն ցանկանում նրան բաց թողնել: Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը դորտմունդյան ակումբի հետ լրանում է 2017 թվականին:

Scroll Up