Երեւանում հոգեհանգստի կարգ եւ պատարագ է մատուցվել Րաֆֆի Պչաքճյանի համար

Երեւանում հունիսի 12-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն ու պատարագ Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության ղեկավար, դաշնակցական ընկ. Րաֆֆի Պչաքճյանի համար:

Ըստ yerkirmedia.am-ի՝ արարողությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամներ, հարազատներ եւ գաղափարակից ընկերներ։

Պչաքճյանը զոհվել է հունիսի 10-ի առավոտյան՝ արկի պայթյունից պատնեշի վրա։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել հունիսի 11-ին։

Scroll Up