Սոցիալական աջակցության ծրագիր ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանի կողմից

Հունիսի 3-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց Իրավաբանական մասնագիտացումների հայ-ֆրանսիական ֆեդերացիայի նախագահ, Ակադեմիայի գործընկեր Ռայմոնդ Եզեգելյանին: Սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում պարոն Եզեգելյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Կառավարման ակադեմիայում սովորող սահմանամերձ բնակավայրերի ուսանողներին: Բարերարի տրամադրած միջոցներով Ակադեմիայի լսարաններից մեկը կվերազինվի ժամանակակից տեխնիկայով և գույքով, իսկ որ ամենակարևորն է` հարմարեցված կլինի հատուկ կարիքներ ունեցող անձանց ազատ տեղաշարժման համար: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ակադեմիայի պաշտոնական կայքից:

studentmeet

Նոր ուսումնական տարվա սկզբից Կառավարման ակադեմիան կունենա գերժամանակակից լսարան, որը կկոչվի բարերարի` Ռայմոնդ Եզեգելյանի անունով:

Scroll Up