Սեն-Ռեմի դը Պրովանսում Ազնավուրի անունով նրբանցք է անվանակոչվել

Սեն-Ռեմի դը Պրովանսի քաղաքապետարանի հետնամասում գտնվող նրբանցքը անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով: Այս մասին «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հայտնում է Նոր Հառաջ պարբերականը:

Անվանակոչության առթիվ մայիս 29-ին տեղի ունեցած արարողությանը, բացի աշխարհահռչակ արվեստագետից, ներկա են եղել աշխարհին հայտնի ֆրանսական հեռուստատեսության և շոու բիզնեսի բազմաթիվ դեմքեր՝ Միշել Դրյուքերը, Դանի Պրիյանը, Դիդիե Բարբըլիվիենը, Ալիս Դոնան, Դանիել Գիշառը, ինչպես նաև Մարսելի «Օլիմպիկի» նախագահ Վենսան Լաբրյուն և ուրիշներ:

Scroll Up