Գերմանիայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները միացել են ԼՂՀ-ի աջակցության ակցիային

Եվրոպայում բնակվող ադրբեջանցիները մի խումբ հայերի հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Գերմանիայի կանցլերի նստավայրի առջեւ,որտեղ այսօր կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:
Spiegel պարբերականի տեղեկություններով, հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն է եղել:
Դեռ մինչ հանդիպման սկիզբը մի խումբ հայեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով բողոքի ցույց էին կազմակերպել Գերմանիայի կանցլերի նստավայրի առջեւ:
Բողոքի ցույցին մասնակցում էին նաեւ ադրբեջանցիներ, որոնցից մեկը Հաբիբ Մունթազիր անունով քաղաքական էմիգրանտն է: Ցույցի մասնակիցների շարքերում նկատել են նաեւ քաղաքական էմիգրանտ Էլմիր Միրզոեւին, գրում է Արցախպրեսը: