Թուրքիան Գերմանիայից հետ է կանչում իր դեսպանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/101.jpg)
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Յասին Աքթայը հայտարարել է, որ «որպես առաջին պատասխան քայլ՝ Թուրքիան Բեռլինից հետ է կանչում իր արտակարգ և լիազոր դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուին», գրում է Panorama.am-ը:
Թուրքական «Yeni Safak» թերթի կայքի փոխանցմամբ` ԱԶԿ-ի խոսնակը հայտարարել է, որ Բունդեսթագի կողմից նման բանաձևի ընդունումը լրջորեն վնաս է հասցնում Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին: