ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

 Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերի շրջանակներում կատարած ընթացիկ աշխատանքները, կարևորվեցին համայնքների հետ ակտիվ աշխատանքների իրականացումը և նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, քննարկվեցին առաջիկա միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը առանձնակի կարևորեց միջոցառումների պատշաճ կազմակերպումը և լուսաբանումը: Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: Տրվեցին  հանձնարարականներ:

Scroll Up