Դավիթ Ավանեսյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Գլենդեյլ քաղաքի Gila River Arena ստադիոնում տեղի ունեցած մենամարտում 27-ամյա հայ բռնցքամարտիկը մրցել է երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 44-ամյա ամերիկացի Շեյն Մոզլիի հետ: Պյատիգորսկում ծնված Դավիթ Ավանեսյանն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ: