«Շառլ Ազնավուր» գրական մրցանակը շնորհվել է Վալերի Թորանյանին

Մայիս 23-ին Պուշ-Դիվ-Ռոնի նահանգային խորհրդի Մարսիլիա սրահում տեղի ունեցավ «Շառլ Ազնավուր» գրական մրցանակի հանձնումը: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Նոր Հառաջ պարբերականը: Ֆրանս-հայկական գրքի փառատոնի շրջանակներում որոշված էր մրցանակը շնորհել գրքի, որը նվիրված կլինի հայկական թեմաներին:

Գաղափարը հղացել է Մարսելի 9-րդի եւ 10-րդի թաղապետի կցորդ եւ Էքս-Մարսել-Փրովանս Մետրոպոլիտենի խորհրդական Ռիչարդ Ֆինդիկյանը:

Այս տարվա` 2016-ի մրցանակն ուներ հինգ հավակնորդներ՝ Հելեն Քեոսեյան («L’Arménie au cœur de la Mémoire»–Éditions du Rocher), Վալերի Թորանյան («l’Étrangère»– Flammarion), Միշել Մարյան («Le Gռnocide Armռnienե–Albin Michel), Վենսան Տյուքլեռ («La France face au Génocide des Arméniens»–Fayard)  եւ Կայա Կեռյան («L’Arménienne»– XO Éditions):
Ամենաշատ ձայներ հավաքեց Վալերի Թորանյանի «Օտարականը» ստեղծագործությունը: Մրցանակը հաղթողին հանձնել է Նահանգային խորհրդի նախագահ Մարթին Վասալը՝ փոխանցելով նաև Շառլ Ազնավուրի շնորհավորանքները:

Scroll Up