Այս գիշեր Ադրբեջանի զինուժն օգտագործել է դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում օգտագործելով նաև դիպուկահար հրացաններ:

«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Scroll Up