Քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ

Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ, ընդունվել «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:

Հայերն այսօրը այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել  կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո  իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:
Նշենք, որ վիրավոր զինծառայողի բուժման  մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

Scroll Up