Թուրքիայի պաշտոնական պատմության թշվառությունը. Ռագըփ Զարաքօլուի անդրադարձը՝ Ֆինլանդիայում Հայոց ցեղասպանության քննարկմանը

«Բժիշկներ՝ առանց սահմանների», «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպություններից հետո հիմա էլ առանց սահմանների պատմաբաններ են հայտնվել։

Առաջին համաժողովը տեղի է ունեցել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում՝ մայիսի 19-20-ին, Evrensel կայքի իր սյունակում գրում է թուրք հրատարակիչ, հրապարակախոս Ռագըփ Զարաքօլուն՝ ներկայացնելով իր տպավորություններն այդ համաժողովից։

Անդրադարձը Tert.am-ը ներկայացնում է կրճատումներով.

«Կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականին՝ երկրի նախկին արտգործնախարարի կողմից։ Նպատակը պատմությանն առնչվող հասարակական քննարկումները խորացնելը, խաղաղության կառուցմանն ու կոնֆլիկտների կարգավորման համար պատմության տեղեկություններն օգտագործելն է։

Համաժողովի ընթացքում 7 աշխատանքային խմբեր քննարկել են տարբեր թեմաներ, որոնցից մեկը կրել է «Թուրքիա և Հայաստան. 1915» խորագիրը։

Համաժողովին մասնակցել են աշխարհի 4 կողմերից հավաքված պատմաբաններ, մարդու իրավունքի պաշտպաններ, դիվանագետներ, պետական գործիչներ։

Ցավոք, աշխատանքային բոլոր խմբերին մասնակցել հնարավոր չէր։ Քանի որ ստիպված էի ընտրել՝ երկու թվական ընտրեցի՝ 1915 և 1917։

1915-ի պաշտոնական պատմագրության մեջ միայն Չանաքքալեի ու 1916-ին ևս մի ճակատամարտի հաղթանակն են։

«Հայոց ցեղասպանությո՞ւնը, դրանք պարզապես պատերազմական զոհեր էին»…Վերջն ի՞նչ է լինելու։ Ասելու ենք, որ հայերին տե՞ղն էր մորթվելը։ Պաշտոնական պատմության թշվառությունը…

Պաշտոնական պատմությունը տարիներ շարունակ բանավեճի ակումբի նման կենտրոնացել է «15 թվականին ի՞նչ եղավ» հարցի վրա, սակայն չի փորձում պատմել, թե հայ ժողովուրդն ինչպե՞ս «գոլորշիացավ», դա ինչպե՞ս արվեց։

Ներկայացնելու ընթացքում թուրք մտավորական, հրապարակախոս Բասքըն Օրանը մի զայրացած թուրք դիվանագետի  «ճնշմանը» ենթարկվեց, սակայն ներկաներից մեկի հետ շատ կարգին, օրինակելի բանախոսություն ներկայացրեց։

Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության հարցն է համարվում, Աստծո սիրուն, ո՞ր դիվանագետն այլ տեսակետ կարող է պաշտպանել։

Հայ-թուրքական երկխոսության հարցում եթե Թուրքիան լուրջ մտադրություն ունի, ապա վստահություն ստեղծելու համար առաջին քայլը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ և 302-րդ հոդվածները վերացնելը կլինի։

Այդ հոդվածը Թուրքիայի ազգային շահերին է հակասում, Կիպրոսի և Հայկական հարցերի ուսումնասիրություններին»։

Scroll Up