Բարեգործական ձեռնարկ Պրահայի հայկական եկեղեցում՝ ի զորակցություն Արցախի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/arcax1-600x338.jpg)
Սիրելի հայրենակիցներ,
Չեխիայի հայ համայնքի «Ապրիլ 24 կոմիտե»-ն Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու բարեգործական ձեռնարկին, որը տեղի կունենա մայիսի 28-ին ժամը 14։00-ին Պրահայի «Սուրբ Հոգի» եկեղեցում։
Ձեռնարկի ընթացքում հանգանակված գումարը կօգտագործվի Արցախին անհրաժեշտ պարագաներ և իրեր ձեռք բերելու համար։
************************
Ծրագիր. հոգեհանգստի կարգ, ելույթներ, ասմունք, երգ, Արցախի վերջին իրադարձությունների մասին լուսանկարների և վավերագրական ֆիլմի ցուցադրում
************************
Հասցեն՝ U Svatého Ducha 10/1, 110 00 Praha 1-Josefov