Մովսես Հակոբյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը, որոշում է կայացրել Մովսես Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ:
Մեկ այլ հրամանագրով Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: