Քե´զ համար, հայ զինվոր. բարեգործական երեկո Բելգիայում
Մայիսի 27-ին, ժամը 19:00-ին Բրյուսելի Հայ տանը «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա «Քե´զ համար, հայ զինվոր» խորագրով բարեգործական երեկո:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ համերգի ողջ հասույթը կդրամադրվի Արցախյան քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինվորների և սպաների ընտանիքներին։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Ֆրանսիայից Սուրեն Դավթյանը, Բելգիայից ԴՋ Ստեփանը, ԴՋ Տարոնը, ԴՋ Մայքը, Վարդգես Խանջարյանը և «Սևան» պարախումբը։ Երեկոն կվարի Լևոն Ձնաբերդցին։
Տոմսի արժեքը 10€ է: