«Արի տուն» ծրագրին նվիրված խորհրդակցություն Դավթաշեն վարչական շրջանում

Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն 2016» և «Իմ Հայաստան» համահայկական-ծրագրերն այս տարի կմեկնարկեն ըստ ժամանակացույցի: 2016 թ-ի ծրագիրը կընթանա 8 փուլով՝ հունիսի 12-ից օգոստոսի 27-ը:

«Արի տուն» ծրագրի թեմայով Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էր նաև Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Համահայկական ծրագրերի վարչության պետը ներկայացրեց ներկաներին ծրագրի մանրամասները, այնուհետև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:

Նշենք, որ 2016թ-ին ևս «Արի տուն»- ը կիրականացվի հայաստանյան ընտանիքներում հյուրընկալության, Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր շրջագայությունների 9-օրյա և ճամբարային հանգստի 5-օրյա ծրագրով: Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, թանգարաններին, տեսարժան վայրերին:

արի տուն2 արի տուն3

Scroll Up