«Կաթիդ փարան չմոռանաս, մամա՛». բաց դաս՝ նվիրված Վահե Հայկին

Մայիսի 11-ին Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս, որը նվիրված էր արևմտահայ գրող Վահե Հայկին:
9-րդ դասարանի աշակերտները ներկայացրին հեղինակի կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, բեմադրեցին «Կաթիդ փարան չմոռանաս, մամա՛» պատմվածքը, որը նախապես ընթերցել էին:
Թեման հուզեց բոլորին, աշակերտները տպավորված էին:
Միջոցառումն անց է կացվել ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում: