Այցելություն Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին

Մայիսի 8-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի օրվա նախօրեին, ՌԴ Ստավրոպոլ քաղաքի «Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարության անդամները ավանդության համաձայն՝ այցելել են  պատերազմի մասնակիցներին:

Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարությունից:

Հանդիպելով վետերաններին՝ միության անդամները զրուցել են նրանց հետ, բարեմաղթանքներ հղել՝ քաջառողջություն ցանկանալով, որից հետո նվերներ են հանձնել: Վետերանները շնորհակալություն են հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին՝ ասելով, որ այս կարևոր օրն իրենց կողքին գտնվելը և ուշադրության արժանացնելն անչափ հաճելի է բոլորի համար:

  45

Scroll Up