Ադրբեջանը հրաժարվում է հային պարտված իր մարզիկից

Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր անդրադարձել են Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում օրերս տեղի ունեցած ընդհանուր մենամարտերի մրցաշարին, որտեղ Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ, հենց առաջին ռաունդում հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին:
Ադրբեջանցիները գրում են, թե 19-ամյա Մուրտազովը դաղստանցի է եւ իբր Ղազարյանը պարտության է մատնել ոչ թե ադրբեջանցու, այլ դաղսպանցու։ Ուշագրավ է, որ Բաքուն միաժամանակ չի հերքում, որ մարզիկն ունի Ադրբեջանի քաղաքացիություն ու էլ չասենք, որ ներկայացնում է Ադրբեջանը։
Իսկ թե ի՞նչ է ասում Մուրտազովը Ղազարյանի հետ մենամարտի պրոմո-հոլովակում, yerkirmedia.am-ն առաջարկում է դիտել՝ առանց մեկնաբանությունների:
Հիշեցնենք, որ հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանն Արցախի Հանրապետության դրոշը ձեռքին նվաճումը նվիրեց հայ զինվորներին ու դիրքապահներին: Մայիսի 10-ին Ղազարյանը եւ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը ժամանեցին «Երեւան»:
«Զվարթնոց» օդանավակայանում հավաքաված երկրպագուները եւ մարզիկի հարազատները սպասվածի համաձայն մեծ շուքով դիմավորեցին հաղթողին:
«Մենամարտը շատ բարդ էր, քանի որ հակառակորդս ադրբեջանցի էր, ուզում էի մի լավ ծեծել, ուղղակի մրցավարը մի կերպ ձեռքիցս տարավ: Հաղթանակիս գրավականը իմ մարզումներն են, այն քրտնաջան աշխատանքները, որոնք կատարվեցին իմ եւ մարզչիս կողմից»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ղազարյանը: