Սփյուռքահայ երիտասարդները այցելեցին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Մայիսի 9-ի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ Սփյուռքահայ Ուսանողների խոորհրդի նախաձեռնությամբ սփյուռքահայ ուսանողները  այցելեցին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական իսնստիտուտ։ Ուսանողները նախ հանդիպեցին ինստիտուտի պետ գեներալ-մայոր Արմեն Ղահրամյանի հետ, այնուհետև ծանոթացան ինստիտուտի առօրյաին՝ լսարանային պայմաններին։ Հանդիպեցին նաև ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմին՝ իմացան ինստիտուտում գործող ֆակուլտետների ու մասնագիտությունների ցանկը, ընդունելության կարգը, սպայական կազմի պատրաստության փուլերն ու լրացուցիչ դասընթացների մեթոդաբանությունը: Ուսանողները եղան նաև ինստիտուտի թանգարանում, ծանոթացան ռազմական ուսումնական հաստատության ստեղծման պատմությանը, իսկ ինստիտուսի փառասրահում  ծանոթացան մերօրյա հերոսներ՝ ինստիտուսի սաներին։ Այնուհետև ուսանողները իմացան ավելին հրաձգային զենքի տեսակների, վարժասարքերի, զինատեսակների անցած ճանապարհի ու ճիշտ օգտագործման սկզբունքների մասին, նրանցից մի քանիսը կատարեցին նաև  հրաձգային վարժություններ:

      Ինստիտուտի պետ գեներալ-մայոր Արմեն Ղահրամյանը դիմելով սփյուռքահայ ուսանողներին նշեց, որ <<Մեր տեսակը նույնիսկ աշխարհի լավագույն գիտնականները չեն կարող բացահայտել, իսկ փաստը մնում է փաստ, որ մենք ուրիշ ենք, տարբերվում ենք աշխարհի բոլոր մնացած ազգերից>> և հավելեց, որ <<Այսօր ևս մեկ անգամ համոզվեզինք, որ մենք մենակ ենք և միայն մեր ռազմահայրենասիրական ոգու շնորհիվ կարող ենք պահել ու պաշտպանել մեր Հայրենիքը>>։ Այստեղ տեղին է հիշել նաև հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ Վ․Սարգսյանի խոսքերը․ <<Պատերազմը լոկ երկաթի ու տեխնիկայի կռիվ չէ, առաջին հերթին ոգու պայքար է: Այսօր մեր ոգին է կռվում: Մեր ոգին այսօր հաղթում է>>:

   Սփյուռքահայ Ուսանողների խորհուրդը շնորհավորում է բոլորին Մայիսի 9-ի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման առթիվ։

Հերմինե Կարապետյան

Scroll Up