ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌՀՄ Ամուրի մարզի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Ղազարյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/120.jpg)
Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության Ամուրի մարզի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Ղազարյանին, ով Հայաստան է եկել տարածաշրջանի հայ համայնքի տրամադրած օգնությունը Լեռնային Ղարաբաղ հասցնելու նպատակով:
Ինչպես տեղեկացրեց հյուրը՝ նա Ղարաբաղի պաշտպանական բանակի համար բերել է շտապ օգնության ու «Նիվա» մակնիշի 7 ավտոմեքենա, ինչպես նաև լուսային սարքավորումներ:
Շնորհակալություն հատնելով Արթուր Ղազարյանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց. «Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է: Այսօր մենք Ադրբեջանին ցույց տվեցինք, թե գործ ունենալ Լեռնային Ղարաբաղի հետ՝ նշանակում է գործ ունենալ ամբողջ աշխարհի հայության հետ, որը ցեղասպանության հետևանքով սփռվելով աշխարհով մեկ՝ մնում է կապված իր արմատներին ու հայենիքին և պատրաստ է ամեն ինչով պաշտպանել այն»: