Ջավախահայ երիտասարդներն այցելեցին Թբիլիսի

Ապրիլի 16-17-ին «Հայ-վրացական միություն» ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրման շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա մշակույթային ծրագիր: «Մեր Թբիլիսին» ծրագրի շրջանակներում, Թբիլիսիում զբոսաշրջիկների պտույտներ կազմակերպվեց, որին մասնակցեցին Ջավախահայ երիտասարդները, ովքեր գիշերեցին մայրաքաղաքում բնակվող ընտանիքներում: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը:
Թբիլիսիում գտնվելու ընթացքում երիտասարդները այցելեցին հայկական դրամատիկական թատրոնը: Հանդիպեցին թատրոնի աշխատակիցներին և գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին: Ջավախահայ երիտասարդները այցելեցին նաև Թբիլիսիի Սբ. Գևորգ և Սբ. Էջմիածին հայկական եկեղեցիները, Նարիկղալա և Սբ. Նիկոլոզի եկեղեցի, Վրաստանի խորհրդարան և Արդարադատության տուն, ինչպես նաեւ տարբեր թանգարաններ: