2016- ը Կալիֆորնիայում հայտարարված է Հայոց ցեղասպանության 101- րդ տարելիցի տարի

Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 18-ին  մասնակցել են Հայոց ցեղասպանության հարցի ամենամյա քննարկմանը, որը հովանավորում է Կալիֆորնիայի Հայկական օրենսդրական աջակցող խումբը,- armradio.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Massis Post –ը:

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Արցախում ադրբեջանական ապրիլյան ագրեսիային։ Մասնակիցները դատապարտել են խաղաղ բնակչության դեմ հարեւան երկրի իրականացրած բռնությունները։

2016 թվականը Կալիֆորնիայում հայտարարվել է «1915-1923թթ.-ի Հայոց ցեղասպանության 101-րդ  տարելիցի տարի»։ Համապատասխան բանաձեւը նահանգի խորհրդարանն ընդունել է միաձայն։ Այն այժմ ներկայացված է նահանգի Սենատի քննարկմանը։

Նահանգային Սենատի նախագահ Քեւին դե Լեոնը նշել է ցեղասպանության ճանաչման կարևորությունը ոչ միայն ԱՄՆ-ի  և այլ երկրների կողմից, այլ Թուրքիայի։ Անկարայի կողմից ժխտողական քաղաքականության դադարեցումը կարող է կանխել  նաեւ աշխարհի տարբեր վայրերում ապագա հնարավոր բռնությունները։

Scroll Up