ԼՂՀ և ՀՀ նախագահները Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել բանակի բարձրագույն սպայական կազմի հետ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ: Քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ Նախագահ Սահակյանը նշել է, որ ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդումը եւ բանակի մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը այսուհետ էլ կլինեն պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։