Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը Երևանում հանդես կգա Կոմիտասի երգերով
Ապրիլի 25-ին յուրօրինակ համերգով հանդես կգա Եվրոպայի լավագույն երգչախմբերից «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը, ովքեր հայերենով կկատարեն Կոմիտաս: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են միջոցառման կազմակերպիչները:
Ծրագրում՝ Մարտ Սաար, Ալեքսանդեր Լաատե, Կոնստանտին Տուուրնպու, Գեյվին Բրայարս, Հենրիկ Օդեգաարդ, Ջովանի Բոնատո, Գալինա Գրիգորևա, Ջեյմս Մաքմիլան, Միխաել Պերտորիուս, Կոմիտաս Վարդապետ:
Ի դեպ, այս ծրագիրը անցյալ տարի երգչախումբը կատարել է նաեւ Տալլինի Սուրբ Հովհաննես տաճարում՝ «Քեզ հետ Հայաստան» միջոցառումների շրջանակում: