ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրենին և ծրագրի ղեկավարին

Ապրիլի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոյին և ծրագրի ղեկավար Գրիգորի Գրիգորյանցին:

Հանդիպման ընթացքում Պասկալ Միշոն նախարարին պատմեց ՊՀԾ հայաստանյան գրասենյակի հեռանկարային ծրագրերի մասին:

 Ներկայացնելով  Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Հրանուշ Հակոբյանը տիկին Միշոյին առաջարկեց իրականացվող պարենային ծրագրերը նպատակաուղղել հատկապես երեք թիրախային խմբերի՝ թերսնված երեխաների, սիրիահայ առավել կարիքավոր ընտանիքների և զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքների  աջակցման վրա:

Scroll Up