Զոհվածների աճյունները ենթարկվել են դիակապտության եւ անարգանքի. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանական կողմից ապրիլի 10-ին հանձնված զոհվածների բոլոր 18 աճյունները ենթարկվել են դիակապտության եւ անարգանքի: Այս մասին, ըստ News.am-ի, ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ կատարվածը հանդիսանում է ոչ միայն 1949թ. Ժնեւյան բոլոր չորս կոնվենցիաների 3-րդ ընդհանուր հոդվածի (Common Article 3) առաջին կետի երկրորդ պարբերության ( a ) ենթակետի (…To this end, the following acts are and shall remain prohibited at any time and in any place whatsoever with respect to the above-mentioned persons: ( a ) violence to life and person, in particular murder of all kinds, mutilation, cruel treatment and torture), 1949թ Ժնեւյան 4-րդ կոնվենցիայի 130-րդ հոդվածի 1-ին պարբերության, ինչպես նաեւ 1949թ. Լրացուցիչ երկրորդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանող դրույթների կոպտագույն խախտում, այլ նաեւ ծանր հանցագործություն՝ ցանկացած իրավական պետության քրեական օրենսդրության համաձայն:

Դավիթ Տոնոյանը նաեւ նշել է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները ենթարկվեն միջազգային հանրության եւ մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը:

Scroll Up