Հայրենիքի համար զոհված Ազատ Սիմոնյանի վերջին գրառումը. մի լացիր մայրի´կ, մի օր տուն կգամ

«Հայերն այսօրը» ներկայացնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում զոհված Ազատ Սիմոնյանի վերջին գրառումը.
«Կարոտ
Հոգիս տխուր է ,սիրտս ալեկոծ,կյանքս կանգնել է, առաջ չի գնում:
Կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած,աչքերս տխուր տունս են փնտրում: Մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքեր, տունս չեք գտնի, այն շատ հեռու է: Այնտեղ, տանս մեջ, որդու կարոտից մայրս է լալիս:
Մի լացի´ր մայրիկ, մի օր տուն կգամ ,երդվում եմ մայրիկ մի օր տուն կգամ,ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ…»: