Մարտական դիրքում գլխի շրջանում հրազենային վիրավորուﬕց զինծառայող է մահացել

ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում ապրիլի 10-ին ժամը 02:15-ի սահմաններում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահաﬕ Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոﬕտեի դեպարտաﬔնտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Scroll Up