Դրամահավաք Չինաստանում՝ ի զորակցություն Արցախի

«Հայերն այսօրը» ներկայացնում է Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմին կոչը՝ ուղղված համայնքին.

Հարգելի՛ Չինաստանի Հայկական համայք,

Երեք տարի է ինչ ակտիվ գործում է մեր երիտասարդ ու եռանդուն համայնքը: Այս երեք տարիների ընթացքում մենք բոլորս միասին կարողացել ենք մեր ներդրումն ունենալ Հայապահպանության գործում, ապրել ենք Հայրենիքով ու Հայությանը հուզող հարցերով: Անցյալ տարի ապրիլին միավորվելով՝ մեր ձայնը բարձրացրեցինք հանուն Հայոց հարցի արդարացի լուծման: Հիմա Հայրենիքը նորից մեր օգնության կարիքն ունի:

Հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Գործադիր կոմիտեն որոշում է ընդունել կազմակերպել դրամահավաք: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել Արցախի համար կազմակերպված այս դրամահավաքին: Այն նպատակ ունի հումանիտար օգնություն ցուցաբերել պատերազմական գործողությունների պատճառով ծանր կացության մեջ հայտնված մեր քաջ եղբայրներին ու քույրերին:

Օգնելով Արցախին՝ մեր ներդրումը կկատարենք Հայրենիքի պաշտպանության գործում: Սա հստակ ազդանշան կլինի, որ նրանք մենակ չեն և մենք պատրաստ ենք օգնել նրանց հնարավոր միջոցներով:

Խնդրում ենք ցուցաբերել ձեր գործնական օգնությունը Հայրենիքին: Դրամահավաքի արդյունքում առաջացած գումարը Չինաստանի Հայկական համայնքի անունից կփոխանցվի Արցախի կառավարությանը, քանի որ նրանք են գտնվում մարտական գործողությունների կիզակետում և հստակ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ Արցախի հայությանը:

Փոխանցումը կատարելուց հետո խնդրում ենք հաղորդագրություն գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Chinahay.info@gmail.com

Չինաստանում Վիչաթով փոխանցում կատարելու համար կարող եք ուղարկել հետևյալ հաշվին (sparapet or +86 1348 282 9220) և հաղորդագրություն գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Chinahay.info@gmail.com
Հարգանքով՝ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմին

Scroll Up