Ադրբեջանի ՊՆ-ն մասնակիորեն հաստատել է իր տեխնիկայի և զինուժի կորուստները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ արցախյան ճակատում ընթացող մարտերի հետևանքով իրենք կորցրել են 1 Մի-24 ուղղաթիռ, 1 տանկ և 12 զինծառայող: razm.info-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք` ՊՆ-ն հայտնել էր, որ հաստատված տվյալներով ՊԲ ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 ուղղաթիռ, 3 տանկ և 2 անօդաչու թռչող սարք:

Scroll Up