ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական նամակը Նարինե Միքայելյանին՝ ՂՀ Մաջլիսի պատգամավոր ընտրվելու առթիվ
ԱԼՄԱԹԻԻ «ԼՈՒՅՍ» ՀԱՅԿԱԿԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀ
ՆԱՐԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ Նարինե Միքայելյան
ՈՒրախությամբ տեղեկացանք, որ Դուք ընտրվել եք Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի Խորհրդարանի 6-րդ գումարման Մաժլիսի պատգամավոր։ Մեզ համար այս հանգամանքը կարևորվում է նաև նրանով, որ Դուք առաջին հայն եք, ով արժանացել է նման պատվի։
Մենք հպարտ ենք, որ, լինելով Ձեր բնակության երկրի արժանավոր քաղաքացի, Դուք պահպանում և զարգացնում եք Հայրենիք-Սփյուռք կապերը, նպաստում դրանց սերտացմանը: Մեզ ուրախացնում է, որ Ղազախստանի հայերի «Նաիրի» միությունը, որի կազմում ընդգրկված է նաև «Լույս» մշակութային կենտրոնը, կյանքի է կոչում հետաքրքիր ու բազմաբովանդակ շատ նախաձեռնություններ՝ մեր հայրենակիցների համար դառնալով յուրօրինակ հայկական տուն։ Ասվածի վկայությունն է նաև 2015 թ. Արտուշ Կարապետյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Խաչքարի տեղադրումը և կրթամշակութային միջոցառումների շարքը։
Կրկին շնորհավորելով` մաղթում եմ, որ Դուք նոր ոգևորությամբ և նվիրումով շարունակեք Ձեր գործունեությունը՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, ազգապահպան մշակութային կամրջի և հոգևոր զարկերակի զորացման:
Հարգանքով`
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ