Իսպանիայում նոր կառավարության ձևավորուﬕց հետո նախատեսվում է հայ-իսպանական գործարար հանդիպում

Հայաստանը լավ հարաբերություններ ունի ԵՄ անդամ բոլոր երկրների հետ և շարունակաբար աշխատում է դրանք զարգացնել և ամրապնդել: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին իսպանական The Diplomat-ի հետ զրույցում նշել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցըՙ հավելելով, որ ներկայում Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում է ﬕ համաձայնագիրը, որը հնարավորություն կտա էլ ավելի խորացնել հարաբերությունները: Դեսպանը նշել է նաև, որ Հայաստանը սահմանափակ, սակայն լավ հարաբերություններ ունի նաև Իսպանիայի հետ: «Մենք տնտեսական համագործակցության զարգացման ավելի ﬔծ դինաﬕկայի կարիք ունենք և ցանկանում ենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրել երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- նշել է Ավետ Ադոնցը:

Խոսելով Իսպանիայի հետ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների մասինՙ դիվանագետը նշել է նորարարական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, թանկարժեք ﬔտաղների վերամշակումը, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը և այլն: «Հայաստանն առանց էներգետիկ ռեսուրսների փոքր երկիր է, սակայն ունի մարդկային ռեսուրսներ»,- ասել է դեսպան Ադոնցը:

Նա հիշեցրել է, որ ներկայում ﬕ քանի իսպանական ընկերություններ հաջողությամբ գործում են Հայաստանում, իսկ Իսպանիայի Առևտրի նախարարության հետ համաձայնություն կա գործարարների համաժողով կազմակերպելու մասին, որին կարող են մասնակցել նաև քաղաքական գործիչներ:

«Մենք այս գործընթացը կվերսկսենք Իսպանիայի նոր կառավարության կազմավորուﬕց անﬕջապես հետո»,- շեշտել է դիվանագետը: Խոսելով մշակութային կապերի մասինՙ Ադոնցը համաձայնել է այն մտքի հետ, որ Իսպանիայում քիչ գիտեն Հայաստանի մասին, սակայն դեսպանությունը գործում է այդ բացը լրացնելու, քաղաքացիական հասարակությունների ﬕջև կապերն ամրապնդելու ուղղությամբ: «Քչերը գիտեն, որ Մադրիդի առաջին իշխան է եղել Լևոն V հայոց թագավորը կամ որ Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն»,- նշել է Ադոնցը:

Scroll Up