ԱՀԹ կանթեղներով երթը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև զբոսաշրջիկների մոտ

Մարտի 26-ին` հավարտ Ս. Հարության Ճրագալույցի Ս. պատարագի, ԱՀԹ երիտասարդները, ավանդույթի համաձայն, «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ իրականացրին` հանրությանը փոխանցելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ  Հարության ավետիսը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը ստանալով` թեմի երիտասարդները միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ Մ. Մաշտոցի պողոտայով շարականների ու հոգևոր երգերի ներքո քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ և քարե գորգի վրա կանթեղներով խաչ կազմեցին:

Կանթեղներով երթին դարձյալ միացել էին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներ, ՀՀ Ոստիկանությա նակադեմիայի ուսանողներ տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք: Նրանք բոլորը միավորվել էին Ս. Հարության քարոզչությունն այս կերպ ևս փոխանցելու գաղափարի շուրջ:

Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների շրջանում, ովքեր առիթը բաց չթողեցին լուսե խաչի մոտ լուսանկարվելու և երիտասարդներից հետաքրքրվելու ծրագրի մանրամասների մասին:

երթ2երթ6 երթ5երթ4 երթ3երթ1 երթ

Scroll Up