ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Սիրիայից փախստականների աջակցության բարձր մակարդակի հանդիպմանը

Ժնևում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-­ին կմեկնի Շվեյցարիա։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մարտի 30-­ին Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Վաշինգտոն՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Scroll Up