Թուրքիայի մեջլիսում հայ պատգամավորը ձու է «կռվացրել»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը Սուրբ Զատիկի հետ կապված խորհրդարանի լրագրողներին ներկած ձվեր ու Զատիկի թխվածք է հյուրասիրել։
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ CHP-ի հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ քրիստոնյաները մարտի 27-ին նշելու Սուրբ Հարության տոնը, որի ուրախությունը ցանկանում է կիսել լրագրողների ու մյուս պատգամավորների հետ, գրում է Արցախպրեսը։
Խոսքի վերջում Սելինա Դողանը ներկած ձվեր ու Զատկի թխվածք է հյուրասիրել լրագրողներին եւ ձու «կռվացրել» իր գործընկերներից մեկի հետ։