Ստեփանակերտում տեղի կունենա «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Տատիս սնդուկը» թեմայով ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ընտանիքներում կամ անհատների մոտ նախորդ սերունդներից պահպանված ձեռագործ աշխատանքներ և կենցաղային իրեր:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` այն անձինք, ովքեր տանը ունեն հին ձեռագործեր՝ գորգ, կարպետ, անկողնապարկ, խուրջին, ասեղնագործ, ինչպես նաև հին խեցեղեն, փայտե և մետաղե գեղարվեստական իրեր, հին տարազ կամ տարազի բաղադրիչներ, ապա կարող են մասնակցել վերոնշյալ ցուցահանդեսին, որը կկայանա մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, Ստեփանակերտում:

Աղբյուրի հաղորդմամբ` ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 20-ը դիմել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին կամ զանգահարել (047) 73-38-98 հեռախոսահամարով:

Scroll Up