Ծաղկազարդ կամ Ծաղկե Զատիկ Օդեսայում

Մարտի 20-ին Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հանդիսավորությամբ նշեց Ծաղկազարդը` մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը, որը Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով Աստվածաշնչյան այն իրողությունը, ըստ որի Տիրոջ Սուրբ տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում են․ «Օրհնություն Դավթի որդուն»։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվ. դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանը:
Նկարներում՝ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը կատարում է մանուկների օրհնության կարգ, որպեսզի Երկնավոր Տերն Իր բարի ու քաղցր հայացքի տակ պահի բոլոր մանուկներին` Իր սիրո ու խնամքի մեջ աճ և հասակ պարգևելով ամենքին, որպեսզի զորանան հավատքի մեջ և բարի բերք տան։