Մեկնարկում է Եվրո-հայկական խաղեր-2016-ը

2016թ.-ի մարտի 25-28-ը Ամստերդամում տեղի կունենա Եվրոպայի հայերի ամենամյա սպորտային մեծ իրադարձությունը՝ Եվրո-հայկական խաղերը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են խաղերի կազմկոմիտեից:
Խաղերը հնարավորություն են տալիս ներկայացնելու տարբեր սպորտաձևեր, ինչպես նաև աշխույժ հասարակական իրադարձություն են մարզիկների համար:
Եվրո-հայկական խաղերին կարող են մասնակցել և՛ թիմեր, և՛ անհատ մարզիկներ հետևյալ սպորտաձևերով՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և շախմատ: Հավելյալ տեղեկությունների հմար դիմել՝ info@aeg-amsterdam.nl.