Պայթյուն Ստամբուլի կենտրոնում. կան զոհեր և վիրավորներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/n_93736_1.jpg)
Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում մարտի 19-ին տեղական ժամանակով ժամը 11:00-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել:
Ոստիկանությունը փակել է պողոտա տանող բոլոր մուտքերն ու ելքերը: Պողոտային հարող Թաքսիմի հրապարակ արգելվել է մարդկանց եւ ավտոմեքենաների մուտքը: CNNTurk-ը հայտնում է, որ նախնական տվյալներով կա երկու զոհ և 7 վիրավոր: Ենթադրվում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկչի ձեռքի գործ է: