Տիգրան Բալայանը՝ Հայաստանի նախագահի ու Հունաստանի վարչապետի ասուլիսի շուրջ Թուրքիայի արձագանքի մասին

Ժխտողականությունը պետական քաղաքականության առանցք դարձնելը Թուրքիային չի ազատում պատմությանն առերեսվելու պատասխանատվությունից։ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն այսպես է մեկնաբանել Հայաստանի նախագահի եւ Հունաստանի վարչապետի` Աթենքում կայացած ասուլիսի շուրջ Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը:

«Հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հիմնված է միահյուսված ճակատագրի եւ փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսեւորումների վրա»,- հավելել է ԱԳՆ խոսնակը:

Scroll Up