Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել Պալմիրայի մոտակա բարձունքում

Սիրիական բանակն աշխարհազորային ջոկատների աջակցությամբ Պալմիրայից հարավ-արևելք ընկած բարձունքներից դուրս է մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  գրոհայիններին: Այս մասին, ըստ Tert.am-ի, Р�?А Новости-ին հայտնել է զինվորական աղբյուրը:

«Սիրիական բանակի մարտիկները և աշխարհազորայիններն ԻՊ-ի ահաբեկիչներին դուրս են մղել 939.5 բարձունքից, որը գերիշխող դիրք է գրավում Հայա լեռնաշղթայում: Բոլոր ահաբեկիչները կրակային հեռավորությամբ ոչնչացվել են», – գործակալությանը հայտնել է աղբյուրը:

Վերջինիս խոսքով` սիրիական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հայա լեռնաշղթայի մոտակայքում գտնվող կիրճի հրամանակետը: Բարձունքում իրենց դիրքերն են հաստատել կառավարական բանակի մարտիկները:

Scroll Up