Արա Գյուլերը տեղափոխվել է հիվանդանոց
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը վերջին օրերին բուժվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, գրում է Արցախպրեսը:
Կիրակի երեկոյան ֆրանսիական պալատում տեղի է ունեցել վարպետին նվիրված հանդիսություն: Այդ հանդիսությունից առաջ Արա Գյուլերը գերհոգնած էր: Միջոցառման հաջորդ օրը նրա օգնականները Գյուլերին տարել են ամերիկյան հիվանդանոց, ուր կատարված քննությունների արդյունքում պարզվել է, որ վարպետը պետք է մնա հիվանդանոցում: Գյուլերը նախընտրել է մնալ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում: Գյուլերի մոտ առաջացել է թոքերի թեթև բորբոքում, նա շարունակում է բուժումը:
Ըստ թերթի ստացած տեղեկությունների` առանձնապես մտահոգիչ ոչինչ չկա, Արա Գյուլերի տրամադրությունը բարձր է, և բուժումը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ: