Ալիեւն ու էրդողանը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Անկարայում անցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը, ըստ News.am-ի՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Այս հանդիպման ընթացքում մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի հետ միասին նախագահները ծրագրում են քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջերս ձեւավորված իրավիճակը:
Հիշեցնենք, որ սկզբում ծրագրվում էր Էրդողանի այցելությունը Բաքու, սակայն Անկարայում ահաբեկչության պատճառով Ալիեւը որոշել է ինքն այցելել Թուրքիա: Սա արդեն Էրդողանի երկրորդ չկայացած այցելությունն է Ադրբեջան: Առաջինը նույնպես հետաձգվել էր Անկարայում կատարված ահաբեկչության պատճառով: