Արմեն Սարգսյանը` Բուլղարիայում ՀՀ դեսպան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Արսեն Սհոյանն ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ըստ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա):